Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
09.10.2020 | 00:18

Նա­յե­ցի Ա­լիևի հար­ցազ­րույ­ցը և կր­կին ապ­շե­ցի նրա մտա­ծո­ղու­թյու­նից և պատ­մու­թյան չի­մա­ցու­թյու­նից։ Ա­լիևը զար­մա­նում է, թե ինչ­պե՞ս կա­րող է Ար­ցա­խը ան­կախ լի­նել։ Ա­լիևը երևի տե­ղյակ չէ, որ Ար­ցախն այն­քա­նով է ան­կախ պե­տու­թյուն, որ­քա­նով որ ան­կախ է ԽՍՀՄ փլու­զու­մից հե­տո իր ան­կա­խու­թյու­նը հռ­չա­կած ցան­կա­ցած եր­կիր։ Պատ­մա­կան ա­ռու­մով` Ար­ցա­խում հա­զա­րա­մյակ­ներ ապ­րել են հա­յեր, ու որևէ ադր­բե­ջա­նա­կան խան այն­տեղ քա­ղաք հիմ­նել չէր կա­րող, ո­րով­հետև այդ ժա­մա­նակ այն­տեղ «ադր­բե­ջա­նա­կան» ազգ չէր ապ­րում և չկար:


Կոնս­տան­տին ԶԱ­ՏՈՒ­ԼԻՆ
ՌԴ Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր

Դիտվել է՝ 4370

Մեկնաբանություններ